Թուրքիան շարունակում է զինուժ ուղարկել Հյուսիսային Իրաք |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում իր ձեռնարկած «Մագիլ» ռազմական գործողությունը: Այն ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դեմ։

Գործողությունը մեկնարկել էր մայիսի 27-ի գիշերը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ ռազմական այդ օպերացիայի շրջանակներում թուրքական զինուժն օգտագործում է սեփական արտադրության զինատեսակներ, այդ թվում ATAK տեսակի հարձակվողական ռազմական ուղղաթիռներ, հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։

Աղբյուրը նշում է, որ այս պահին Թուրքիան լրացուցիչ ուժեր է ուղարկում Հյուսիսային Իրաք, որոնց կազմում նաև կան հատուկ նշանակության ուժեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով