Չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ Երևանը կամրապնդի փոխգործակցությունը Թեհրանի հետ. Իրանում ՀՀ դեսպան |factor.am|

factor.am: Երևանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցների պայմաններում: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին Քերման նահանգի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

«Այս պայմաններում, երբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ներդրողները հրաժարվում են Իրանի հետ համագործակցությունից, Հայաստանն ու Իրանը կարող են բազմաթիվ ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, և հայկական կողմը ցանկանում է, որպեսզի դրանք ավելի ամրապնդվեն ու զարգանան: Աղբյուրի փոխանցմամբ՝ Արտաշես Թումանյանը հիշեցրել է նաև, որ ԵՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը լավ հնարավորություն է՝ Թեհրանի և Երևանի համագործակցությունն ընդլայնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով