Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ |armtimes.com|

armtimes.com: «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը  տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքը:

Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով