ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը

Հանրապետության նախագահը 2020 թվականի փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:

Փոփոխություններն ընդունելով՝ օրենսդիրը կարգավորել է այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսևորումներ և վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձևավորվող հարաբերություններին:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքում նախատեսվում են նոր հասկացություններ, դրանց գործնական կիրառման առումով Հանրապետության նախագահը կարևորում է լիազոր մարմինների կողմից հիշյալ իրավակարգավորումների ամենայն պատասխանատվությամբ կիրառումը, Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները հարգելու գերակա սկզբունքի պահպանումը, իսկ դրանց սահմանափակման անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցների ընտրությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով