Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունը |forrights.am|

forrights.am: ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, հավելելով, որ դեռ չի ստորագրվել փաստաթուղթը։

Նախագահն ունի եռօրյա ժամկետ՝ ստորագրելու համար։

Փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել. «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին, ինչպես նաև իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հավելեց, որ պաշտոնանկություններ լինելու են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև