Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ իսլամի ծայրահեղ դրսևորումների վերաբերյալ։

Ըստ Մակրոնի՝ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Ֆրանսիայում։

Մակրոնը նմանատիպ երևույթների դեմ գործնական  քայլերի մասին խոսելիս ասել է, որ այսուհետև Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի։ Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք  քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամադան տոնի ժամանակ։

Ռամադանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պասի ժամանակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով