Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով դրական շարժընթաց է դիտվում դպրոցներում

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:   

Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91.7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: 

Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝  Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝  209 երեխա:  

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`    հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով