Հայաստան կայցելի Սլովակիայի արտգործնախարարը. Երևանում կբացվի այդ երկրի դեսպանատունը |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

Նույն օրը առավոտյան նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ տեղի կունենա նախարարների համատեղ ասուլիսը։

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա Երևանում Սլովակիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով