armenpress.am: Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել Է, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը եւ պարտությունը»,- ասել Է Մուսավին, ում հայտարարությունը հրապարակված Է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «83 միլիոն իրանցիների» դեմ, տնտեսական ահաբեկչությունը եւ ճնշումը նրանց վրա արդյունքներ չբերեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը «ծայրահեղ աստիճանի հուսահատության» դրսեւորումն Է:
Նա նաեւ խորհուրդ Է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից» հօգուտ հարգալից վերաբերմունքի՝ սահմանափակիչ միջոցները որակելով «անհեթեթ» եւ «որեւԷ նշանակություն չունեցող», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: