aysor.am: Առնվազն ութ մարդ է ձերբակալվել Իրանի հարավ-արևմուտքում ձայներ գնելու կամ վաճառելու փորձ կատարելու համար՝ երկրի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ընտրություններում: Այս մասին ուրբաթ հայտարարել է Շուշ շրջանի գլխավոր դատախազ Մոստաֆա Նազարին:
«Ձայներ գնելու կամ վաճառելու փորձ կատարելու համար ութ անձ է ձերբակալվել Շուշ շրջանի ոստիկանության կողմից», – մեջբերում է նրա խոսքերը IRNA- ն:
Իրանում ուրբաթ օրն անցկացվել են Մեջլիսի ընտրություններ: Ըստ ընտրությունների անցկացման շտաբի՝ 7148 մարդ պայքարել է օրենսդիր մարմնում 290 տեղի համար:
Իրանում կա քվեարկության իրավունք ունեցող մոտ 57 միլիոն քաղաքացի: