Դավիթ Ղուլյանը նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական |armenpress.am|

armenpress.am: Դավիթ Ղուլյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական:

Ավելի վաղ Դավիթ Ղուլյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա եղել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` համակարգելով անձնակազմի կառավարման ոլորտը: ՀՀ պետական համակարգում աշխատում է 2000-ականներից:

Դավիթ Ղուլյանը 39 տարեկան է, ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով