ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը: 

Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չճամփորդել նահանգից նահանգ, քանի որ համալսարանների և դպրոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված ճամփորդությունների թիվն ավելացել է՝ նպաստելով վարակի տարածմանը: 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ քաղաքներում կարանտին հայտարարելու հարցը չի քննարկվում: 

Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝

վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139:  Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19: Իրանի 31 նահանգից 15-ում նոր տեսակի կորոնավիրուս է տարածվել: 

Ղոմում հայտնաբերվել է 15, Գիլանում՝ 9, Թեհրանում՝ 4, Մարքազիում՝ 1, Խուզիստանում՝ 3, Սիստան և Բելուջիստանում՝ 2, Քերմանում՝ 1, Արդաբիլում՝ 1, Մազանդարանում՝ 1, Լորեստանում՝ 1, Ֆարսում՝ 2, Սեմնանում՝ 1, Հորմոզգանում՝ 1 և Քոհգիլուե և Բույեր Ահմադում՝ 2 նոր դեպք:

54 հիվանդ ապաքինվել է:  

Ադրբեջանում Իրանի դեսպանի հավաստմամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին հաղորդակցության հետ կապված որևէ սահմանափակում չի կիրառվել. Սահմանը բաց է, թռիչքներն իրականացվում են

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն