Մանվել Գրիգորյանի փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |news.am|

news.am։ Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուղարկել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ հունիսի 4-ին շուրջ չորս ժամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի վարչակազմը առանց պատճառաբանության թույլ չի տվել պաշտպանական կողմից տեսակցել Գրիգորյանին, ինչից հետո Բաղդասարյանը՝ փաստաբանի մասանգիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Այսօր նրա վիճակը կտրուկ վատացել է և նրան դարձյալ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով