Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են ծանր ֆիզիկական կամ մտավոր հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքների դեպքում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հայտարարում է լրացուցիչ և հատուկ ընդմիջումների մասին։

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները: Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են, եթե աշխատանքն կատարվում է + 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում:
Բացի դրանից, հիշյալ ընդմիջումները տրամադրվում են նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում կատարած աշխատանքների դեպքում:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են նաև մինչև 18 տարեկան աշխատողներին, եթե օրվա աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը: Այդ ընդմիջման նվազագույն տևողությունը չի կարող պակաս լինել 30 րոպեից:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում: Այդ ընդմիջումների տրամադրման կարգը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, իսկ այդ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Հարկ ենք համարվում նշել, որ հատուկ և լրացուցիչ ընդմիջումները տրամադրվում են անկախ սնվելու և հանգստանալու համար տրվող ընդմիջումներից:

ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն