Աբու Դաբիի գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանում. քաղաքաշինության կոմիտե

Առաջիկայում սպասվում են ներդրումային խոշոր ծրագրեր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպում է ունեցել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի անդամ, Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպության ներկայացուցիչ Գյուլիզար Ճոնյանի և գործարար Վարդան Մարտիրոսյանի հետ:

Վերջիններս նշել են, որ ԱՄԷ-ում, մասնավորապես Աբու Դաբիում գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունը:

Հարցերի քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը ու միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Տելեմակ Անանյանը: Արմեն Ղուլարյանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և ներդրողներին հրավիրել է Հայաստան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով