Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում տիկին Ժաննա Անդրեասյանի ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր և շրջադարձային բարեփոխումների իրականացման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում տիկին Անդրեասյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում նորանոր հաջողություններ կրթության և գիտության ոլորտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով