Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում |news.am|

news.am: Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարցը, ըստ ԱԳ նախարարի, բարձրացվում է տարբեր մակարդակներով, այդ թվում միջկառավարական։ Նա նշել է, որ հարցը կարող է բարձրացվել նաեւ միջխորհրդարանական մակարդակով։ «Կոնկրետ այս հարցում համապատասխան ձեւաչափը ԵԱՀԿ-ն է, եւ այդ շրջանակում այն արդեն բարձրացվել է գործիքանու կիրառմամբ»,- տեղեկացրել է Մնացականյանը։

Նա ընդգծել է, որ նոր զորավարժություններն առանձնակի են, եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության մշտական մարտահրավերի համատեքստում։

Հիշեցնենք, որ մարտավարական նշանակության թուրք-ադրբեջանական «Անսասան եղբայրություն – 2019» զորավարժությունները տեղի են ունենալու հունիսի 7-11-ը Նախիջեւանում։ Զորավարժություններին մասնակցելու են զորակազմը, զրահատեխնիկան, հրետանային սարքավորումներն ու ականանետերը, ռազմաօդային ուժերի մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաեւ երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային ստորաբաժանումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն