Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել, այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը:

Կառույցի տվյալներով՝ Հուբեյ նահանգում մեկ օրում առաջին անգամ արձանագրվել է տասից պակաս կորոնավիրուսի դեպք:

Վարակի բռնկման օջախը համարվող Հուբեյում հինգշաբթի օրը չեղարկվել են տեղաշարժի որոշ սահմանափակումներ և՛ երկու քաղաքներում, և՛ երկու շրջաններում, մի շարք ընկերությունների թույլատրվել է վերսկսել աշխատանքը:

«Ընդհանուր առմամբ, համաճարակի գագաթնակետը հաղթահարվել է: Նոր դեպքերի աճը նվազում է», – «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չինաստանի Առողջապահության հարցերով Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80793 է, երեքշաբթի օրվա դրությամբ՝ 62793 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, ինչը բոլոր վարակվածների մոտ 80 տոկոսն է: Չորեքշաբթի օրը վարակի հետևանքով Չինաստանում մահացել է 11 հոգի, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3169:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով