ԱՄՆ-ը օդային հարվածներ է հասցրել Իրաքի տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հինգշաբթի ուշ երեկոյան ռմբակոծել են Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի` «Քաթաիբ Հըզբոլա»-ի տեղակայման վայրերը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս հարվածները մարտի 11-ին Բաղդադի մերձակայքում գտնվող «Քեմփ Թաջի» ռազմակայանի դեմ իրականացված հարձակման պատասխանն էին:

Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի այդ հարձակման հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ էին զոհվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter