«Կորսան կորվիամ» ընկերության հետ արբիտրաժային դատարանում ունեցած վեճում ՀՀ-ն ներկայացնելու համար իրավաբանական ընկերությունը կառավարությունից մոտ 2 միլիոն դոլար կստանա |civilnet.am|

civilnet.am: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կապալառու իսպանական «Կորսան կորվիամ» ընկերության հետ արբիտրաժային դատարանում ունեցած վեճում ՀՀ-ն ներկայացնելու համար Lalive իրավաբանական ընկերությունը կառավարությունից մոտ 2 միլիոն դոլար կստանա։ Այս հարցն ընդգրկված է մարտի 19-ի կառավարության նիստի օրակարգում։ 

2018-ի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում խոշոր չափերի չարաշահումների մասին։ Մոտ մեկ ամիս անց Պետեկամուտների կոմիտեն իսպանական ընկերության հետ կապված հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «Կորսան կորվիամը» հարկեր թաքցնելու համար անցնում է քրեական գործով։ 2019-ի հունվարից իսպանական ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ ընդդեմ Հայաստանի։ 

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ 2019-ի նոյեմբերին Lalive ընկերության հետ կնքվել է իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեքը եղել է 1,3 միլիոն դոլար, այնուհետև հարուցվել է նոր արբիտրաժային գործ, և գումարն իր հերթին ավելացել ու կազմել է 1,9  միլիոն դոլար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով