Գործադիրն արտոնություն տվեց «Սթիլ կոնցեռն» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին |pastinfo.am|

pastinfo.am: «Սթիլ կոնցեռն» և «ՄԼ մայնինգ» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեցին ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի մաքսատուրքից: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

«Սթիլ կոնցեռն» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդռների և եվրոլուսամուտների գիպսակարդոնե պրոֆիլների արտադրության համար:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 228 մլն դրամի ներդրում հոսքագծի ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 48 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150.000 դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ արտոնություն ստացած մյուս` «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 141 նոր աշխատատեղ, որից շուրջ 60-ը ստեղծվել է ներդրումային ծրագրի շրջանակում: Իրականացվել է 3.7 մլրդ դրամի ներդրում: Մինչև ծրագրի ավարտը ընկերությունը նախատեսում է իրականացնել ևս 1 մլրդ դրամի ներդրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով