2020-03-20-2282ff4c-6288-47ae-b8a1-70cb5c770185.jpg

Վարչապետը Նավրոզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն:

Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, առաջընթացի և ձեռքբերումների սկիզբ:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ նաև հաստատակամություն՝ ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին մեր երկրի բարեկեցիկ և ժողովրդավար ապագան կերտելու հարցում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն