Պոլիտեխնիկում գործարկվում է հայակական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը |hetq.am|

hetq.am: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման վերաբերյալ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշումամբ պայմանավորված ուսումնական հաստատություններում դասերի երկարաժամկետ ընդհատումը` «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի, ղեկավարությունը, իդեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել  արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։

ԻՆչպես տեղեկացնում է բուհը, այդ նպատակով ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։ Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել ավելի քան 1000 ուսումնական նյութ և միասնական ձևաչափով համալսարանի բոլոր ստորաբաժանումների ուսանողական համակազմերը, առցանց ուսուցման անցնելու համար։ Այս պահին առցանց ուսուցման համար պատրաստ է ավելի քան 6500 ուսանողի և աշակերտի տվյալներ։

Մեկ շաբաթում, աշխատանքային թիմը կարողացավ ապահովել կրթական բոլոր ծրագրերով ողջ նյութերի թվայնացման գործընթացը։

Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը «Սևունի» աշխատանքային թիմի կողմից։ Վերջինս բռենդավորել է այն iUniversity անվամբ, ձևավորել և ավարտին հասցրել աշխատանքները։

Պոլիտեխնիկի առցանց ուսուցման հարթակի աշխատանքները նախաձեռնելիս և կազմակերպելիս չէր ակնկալվում, որ վերջնարդյունքում, «Սևունի» աշխատանքային թիմի կողմից, կտրամադրվի ընդարձակ և ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաև ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարան, դպրոց, քոլեջ (միջին մասնագիտական ուս․ հաստատություն) հարթակներ։

Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել ուս․ հաստատության դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն, ուսումնական նյութեր, գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել իրենց դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։

iUniversity անվամբ բռենդավորված Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց և հաշվի առնելով առցանց ուսուցման համակարգի լայն օգտագործման հնարավորությունները, աշխատանքները համակարգող խորհուրդը, որոշում է կայացրել հրավիրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի կողմից կներկայցվի համակարգի հնարավորությունները։

«Յուքոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առցանց ուսուցման համակարգի շահառուները (բուհի, քոլեջի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները) ովքեր հանդիսանում են «Յուքոմ» ընկերության բաժանորդ հնարավորություն կունենա անվճար օգտվել այդ համակարգի հետ կապված տրաֆիկից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով