aysor.am: Խորհրդարանը քննարկում է ՀՀ ներմուծվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանված 14 000 դրամի պետական տուրքի վճարումը երկարաձգելու հարցը։ Վերջինիս համար ժամկետ էր սահմանված մինչև ապրիլի 1-ը։
«Հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանկահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են։ Մեկ տոննան 2018 թվականի մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19. 2 հազար տոննա, 2019 թվականի հուլիս դեկտեմբերի ընթացքում մեկ ամսվա ընթացում՝ 16.8 հազար տոննա», – ԱԺ-ում Պետական տուրքի և հարակից օրենսդրական փաթեթներում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Վերջինս ընդգծեց, որ հայկական ցեմենտի արտադրության ծավալը որոշակի անկում է ապրել, սակայն ներկայում գործում է երկու խոշոր ընկերություն, որոնցից մեկը ծավալների աճ է գրանցվել։
«Նախագիծն առաջարկում է, որ այս պաշտպանական միջոցի ժամկետը երկարացվի մինչև դեկտեմբերի 31-ը», – ասաց փոխնախարարը։