Կառավարության որոշմամբ Սեւանի թերակղզի տանող ճանապարհը մեկ ամսում կնորոգվի |armtimes.com|

armtimes.com: Ամառվա լողափային սեզոնին արագ պատրաստվելու համար այսօր կառավարությունում որոշում ընդունվեց, որի համաձայն՝ արագ՝ մոտ մեկ ամսում, պետք է իրականացվի դեպի Սեւանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։

Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճանապարհն ամբողջությա՞մբ է նորոգվելու։ Փոխնախարարը հաստատեց, որ նորոգվելու է մինչեւ լողափ եւ ավտոկայանատեղի ընկած հատվածը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով