hetq.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազվում է համապատասխան արձանագրություն։