Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում․ «Ականատես» դիտորդական առաքելություն

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Շրջիկ խմբերում ընդգրկված են միայն տեղացի դիտորդներ։

Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում՝ այցելելով հարյուրից ավելի համայքներ և տեղամասային կենտրոններ։

Բոլոր քաղաքացիները, լրագրողներն ու ընտրական գործընթացի մասնակիցները, ովքեր ունեն ընտրախախտումների մասին տեղեկատվություն, խնդրում ենք զանգահարել մեզ՝ 097212046 հեռախոսահամարով:

Առաքելությունը պարտավորվում է գաղտնի պահել խախտումների մասին ահազանգող անձանց տվյալները և չտրամադրել դրանք երրորդ կողմին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն