armtimes.com: Արցախում համապետական ընտրություններն ավարտված են: Ժամը 20:00-ին տեղամասերը փակվել են: Քիչ անց կսկսվի ձայների հաշվարկը: 21:00-ին ԿԸՀ-ն հանդես կգա ընտրողների մասնակցության եւ այլ նախնական տեղեկություների հրապարակմամբ: Առաջին հերթին կիրականացվի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը, հետո նաեւ խորհրդարանական:
Նախատեսվում է ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփել վաղը մինչեւ ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ Արցախում այսօր տեղի ունեցած ընտրությունները 15-րդն են երկրի պատմության մեջ: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 10 կուսակցություն եւ 2 դաշինք: