Առաջին թռիչքով հայկական ավիաշուկա է մտնում նոր ավիաընկերություն |armenpress.am|

armenpress.am։ Հայկական ավիաշուկա է մտել նոր՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, որն առաջին անգամ հունիսի 15-ից սկսելու է կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:

Այս մասին ասաց «Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը:

«Մեր ընկերությունն առաջին անգամ է թռիչք իրականացնելու: Այժմ ունենք 2 ինքնաթիռ, սակայն դեռևս մեկն է շահագործվելու: Ինքնաթիռը 112 տեղանոց է»,- նշեց Դավուդյանը:

Թռիչքները կայանալու են «BAe 146-300» մոդելի ինքնաթիռով՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով