Կատարցի գործարարները միլիոնավոր դոլարների ներդրումներ են հետ կանչել Թուրքիայից |ermenihaber.am|

ermenihaber.am: 2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2018թ․ դեկտեմբերի դրությամբ Ստամբուլի բորսայում կատարցի ներդրողների պորտֆելի արժեքը կազմել է 14 մլրդ 745 մլն լիրա (2 մլրդ 533 մլն դոլար)։ Այդ ցուցանիշը 2019թ․ մայիսի դրությամբ նվազել է 30․95 տոկոսով՝ հասնելով 10 մլրդ 181 միլիոն լիրայի (1 մլրդ 749 մլն դոլար)։

Նշենք, որ 2018թ․ օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հայտարարել էր, որ Թուրքիայի տնտեսությանն աջակցելու նպատակով այդ երկրում 15 մլրդ դոլարի ներդրում կկատարի։ Որպես այդ նախաձեռնության առաջին քայլ Թուրքիայի Կենտրոնական բանկի և Կատարի կենտրոնական բանկի միջև կնքվել էր երկկողմ արժույթային (swap) գործարք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով