Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ-ն ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ

Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ հանձնաժողովն անցկացրել է ուսումնասիրություն, ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ, հանդիպումներ է ունեցել երկու կողմերի հետ, իրականացվել է վարույթ, որը հրապարակվել է լրատվամիջոցների ներկայությամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Մարտի 19-ին  հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պաշտպանման անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, կասեցրել է բոլոր նիստերը, այդ թվում Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնացման գործընթացը։

Հանձնաժողովը դեռ չի ավարտել ուսումնասիրությունը չի ավարտել, համակենտրոնացումը թույլ տալու, թույլ չտալու կամ որև պայմանով թույլ տալու մասին որոշում չկա։ Հանձնաժողովն այս պահին չունի որևէ դիրքորոշում և վարույթն սկսվելուն պես գործընթացը կշարունակենք։ Յուքոմում տեղի ունեցած երեկվա իրադարձությունը որևէ կապ չունի հանձնաժողովի որոշման հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով