Արցախում թանկացել է «Բաղրամյան» տեսակի ալյուրը

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 1 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 107 դրամ կամ 1,6%:

Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկայում բացակայում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Այս մասին տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով