Իրանը հնարավոր է ցանկություն հայտնի բանակցել ԱՄՆ-ի հետ

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը, հնարավոր է, ցանկություն հայտնի բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Միացյալ Նահանգները ճնշում չգործադրի Թեհրանի վրա և հարգանք ցուցաբերի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

«Մենք տրամաբանության և բանակցությունների կողմնակից ենք, եթե մյուս կողմը բանակցությունների սեղանի շուրջ նստի հարգանքով և հետևի միջազգային նորմերին, ոչ թե բանակցություններ վարելու հրաման տա»,- հայտարարել է Ռոհանին:

Ավելի վաղ Ռոհանին չէր բացառել, որ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում Միացյալ Նահանգների հետ հնարավոր է բանակցություններ սկսվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն