Հասարակության ամենախոցելի ու աղքատ անդամներն ամենածանր հարվածն են կրում․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար |un.org|

un.org: ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը․

«Կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ մենք ականատեսն ենք դառնում ահազանգերի։ Հասարակության ամենախոցելի ու աղքատ անդամներն ամենածանր հարվածն են կրում։ 

Ու ես հատկապես անհանգստացած եմ աշխարհի երեխաների բարեկեցությամբ։ Բարեբախտաբար, առայժմ երեխաները հիմնականում զերծ էին հիվանդության ամենածանր հետևանքներից, սակայն նրանց կյանքը հիմնովին խառնվել է։

Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր ընտանիքներին ու առաջնորդներին՝ պաշտպանեք մեր երեխաներին։

Ու մենք պետք է առաջնությունը տանք ամենախոցելի, հակամարտությունների պայմաններում ապրող երեխաներին՝ մանկահասակ փախստականներին ու տարհանվածներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին»։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով