Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 18-ին այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ։ Նախարարը ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։

«Սա կարևոր իրադարձություն է նորանկախ Հայաստանի համար, որովհետև առաջին կառուցվող ջրամբարն է հետխորհրդային  շրջանում։ Ակտիվ շինարարություն է ընթանում՝ չնայած արտակարգ իրավիճակին։ Հիմա մենք հերթական դիտարկումն ենք անում՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում է շինարարությունը, ինչ առաջընթաց ունենք»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է Պապիկյանը։

Նա ոլորտի այլ պատասխանատուների հետ քննարկել է ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարին զեկուցել են, որ ջրամբարի կառուցման ավարտի ժամկետը մի փոքր կուշանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով