Վարչապետի որոշմամբ ԱԳ նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնում էր նաշանակվել 2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով