Հայփոստի կառավարման դիտորդ խորհուրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Հայփոստի կառավարման դիտորդ խորհուրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։ Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։ Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»,- գրել է նախարարը

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով