Թուրքիան կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ կտրամադրի ԱՄՆ-ին

Թուրքիան երեքշաբթի օրը բժշկական սարքավորումներ կուղարկի ԱՄՆ: Այս  մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրավոր հայտարարության մեջ։

«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ կմատակարարի իր դաշնակից ԱՄՆ», – նշվում է նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ 

Մատակարարվելիք ապրանքների ցուցակը ներառում է 500 000 բժշկական դիմակ, 40 000 ձեռնոց, 2 000 լիտր ախտահանիչ հեղուկ, 400 N95 դիմակ և 500 դեմքի պաշտպանիչ վահան։

Ըստ թուրքական պաշտոնական տվյալների, համավարակի տարածումից ի վեր, Թուրքիան արդեն բժշկական օգնություն է ուղարկել աշխարհի 55 երկրների։

 

Աղբյուրը՝ edition.cnn.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով