ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ Լիճք գյուղի մանկավարժի հետ կապված միջադեպի առնչությամբ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ ունեցել է բազմաթիվ քննարկումներ՝ Լիճք գյուղի մանկավարժի հետ կապված միջադեպի առնչությամբ։

Տեղեկատվությունը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոցի լեզվի եւ գրականության ուսուցիչն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ կարելի է մորթել ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին։

Անդրեասյանը, անդրառնալով այդ դեպքին, նշել է, որ բռնության կոչերը համարում է անթույլատրելի։ Հարցի հետ կապված մարզպետարանը փորձել է որոշակի քայլեր ձեռնարկել: Նախարարությունն էլ իր հերթին դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական տրվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով