Հրապարակվել է ՀՀ ՏՄՊՊՀ 2019 թվականի հաշվետվությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է  2019 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ամփոփված են  հաշվետու տարում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից։

Մասնավորապես՝  այն ներառում է համապարփակ տեղեկատվություն բարձր կենտրոնացվածություն ունեցող 5 ապրանքային շուկաներում («կարագ», «շաքարավազ», «բենզին» և «դիզելային վառելիք»,  «կոնյակի շրջանառություն», «սեղմված գազ») ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների  մասին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունների կնքման, գերիշխող դիրքի չարաշահումների, անբարեխիղճ մրցակցության, համակենտրոնացման թույլտվությունների տրամադրման  վերաբերյալ և այլ  վարչական վարույթների վիճակագրությունը, այդ թվում՝ համեմատություն նախորդ տարիների ցուցանիշների հետ, ինչպես նաև առավել ուշագրավ վարույթների  համառոտ նկարագրությունը: Առանձին հավելվածի միջոցով  կարող եք ծանոթանալ նաև 2019 թվականին Հանձնաժողովի կողմից քննված  բոլոր 117 վարչական վարույթներին, ինչպես նաև դրանց առնչվող հանձնաժողովի որոշումներին:

Հաշվետվության մեջ ներկայացված են նաև հանձնաժողովի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ՝ կազմը, կառուցվածքը, ֆինանսատնտեսական գործունեությունը, վերլուծություն տնտեսական միջավայրի վրա մրցակցության ազդեցության մասին: Առանձին բաժիններով ներակայացված են նաև միջազգային համագործակցությանը, հանրային իրազեկմանն առնչվող և օրենսդրական աշխատանքները և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև