OPEC+ երկրներն սկսում են կրճատել նավթի արդյունահանումը |azatutyun.am|

azatutyun.am: Նավթ արտահանող երկրների կազմակերպության` OPEC-ի երկրներն ու շուկայի մյուս խոշորագույն խաղացողները, այդ թվում` Ռուսաստանն ու Ադրբեջանը, այսօրվանից սկսում են կրճատել նավթի արդյունահանումը:

Շաբաթներ առաջ ձեռք բերված աննախադեպ համաձայնությամբ կողմերը պայմանավորվել են օրական արտահանումը նվազեցնել 9,7 միլիոն բարելով` նավթի հետագա գնանկումը կանխելու համար:

Ըստ փորձագետների՝ այսօր շուկայում 20-25 միլիոն բարելի ավելցուկ կա, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհով մեկ տնտեսությունը կաթվածահար է եղել, ավիահաղորդակցությունը` սառեցվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter