Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝ 34 դրամ կամ 8.9%, խնձոր 1 կգ՝ 33 դրամ կամ 7.1%, կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.8%, կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և ձու 1 հատ ՝ 1 դրամ կամ 1.7% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 33 դրամ կամ 4.7%,սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%,և լոլիկ 1կգ՝ 17 դրամ կամ 2% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով