ԱՀ Պարետի որոշմամբ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները

ԱՀ Պարետի 14.04.2020թ. ընդունած N 5 որոշմամբ՝ Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ, Շահումյանի շրջանի Քարվաճառ և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ համայնքներում սահմանվել էին անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ:

Պարետի 17.04.2020թ. N 7 որոշմամբ հանվել էին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ, իսկ 28.04.2020թ. . N 10 որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ համայնքներում վերոնշված որոշմամբ սահմանված սահմանված սահմանափակումները:

ԱՀ Պարետի այսօրվա նոր՝ 02.05.2020թ. N 11 որոշմամբ, նախորդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած, այսինքն՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով