Այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։

Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։

Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։

Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։

Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով