Սիրիայում եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվել․ ահաբեկիչները զոհերին նետել են ձորը |armtimes.com|

armtimes.com: «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել  է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանվածների եղբայրական գերեզմանների հայտնաբերման մասին։

Սիրիայի հյուսիս –արևելքում գտնվող ալ Հոտայի ձորը մի քանի տարի առաջ եղել է ԻՊ-ի վերահսկողության ներքո։ Այնուհետ տարածքն անցել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի», իսկ ավելի ուշ՝ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» վերահսկողության տակ, գրում է Region Monitor-ը։

Հետազոտողները ԻՊ-ի հրապարակած տեսանյութերից մեկում նկատել են, որ ահաբեկիչները երկու գերու սպանում և նետում են շուրջ 50 մետր խորություն ունեցող ձորը, ինչից հետո իրավապաշտպաններն այս ուղղությամբ ուսումնասիություն են սկսել։

Մայիսի 5-ին HRW-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ ահաբեկիչները նաև հաճախ սպառնացել են  Հոտայի ձորը նետել մարդկանց։ Որոշ ականատեսներ պատմել են, որ  ձորում սպանված մարմիններ են նկատել։ 2018թ․ HRW–ի մասնագետները այցելել են տարածաշրջան և դրոնի միջոցով ուսումնասիրել ձորի հատակը։ Պարզվել է, որ ձորի հատակի ջրում 8 սպանված մարմիններ են լողում։ Ելնելով դիակների վիճակից՝ մասնագետները ենթադրում են, որ ԻՊ-ը կարող  էր նաև տարածաշրջանում վերահսկողությունը կորցնելու հետո շարունակել դիակները ձորը լցնել։

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով