Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 4 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է լոլիկի 1կգ՝ 66 դրամ կամ 8.6% և հնդկաձավար 1կգ՝ 22 դրամ կամ 3% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է սոխ 1կգ՝ 17դրամ կամ 4.6%, վարունգ 1կգ` 16 դրամ կամ 3.7%, բենզին 1լ՝ 20 դրամ կամ 6.1%, և դիզվառելիք 1լ՝ 20 դրամ կամ 5.4% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են բենզին և դիզվառելիք ապրանքային շուկաներում: