Կալիֆոռնիայի նահանգապեն ասել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարումը շատ ավելի ժամանակատար կլինի, քան մարդիկ պատկերացնում են

Երեկ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոնն ասել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարումը շատ ավելի ժամանակատար կլինի, քան մարդիկ պատկերացնում են, քանի որ այս պահի դրությամբ առկա է գործազրկության այնպիսի բարձր ցուցանիշ, որը կարելի է համեմատել Մեծ ճգնաժամի շրջանի հետ։

«Սա կտևի շատ ավելի երկար, քան շատ մարդիկ պատկերացնում են։ Սա շատ լուրջ իրավիճակ է, ու մենք չենք առերեսվել որևէ նման իրավիճակի մեր կյանքի ընթացքում», – ասել է նահանգապետ Նյուսոնը։

 

Աղբյուրը՝ cnbc.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով