Արցախի Հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանի նոր որոշմամբ, Շահումյանի շրջանի Նոր Վերին Շեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտքի և ելքի մի շարք սահմանափակումներ: Արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամաբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:
Նոր Վերինշեն և Չապնի մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև մայիսի 8-ը, ժամը 12:00-ը: Այս ժամանակամիջոցում թույլատրվել է նշված բնակավայրերի մշտական և փաստացի բնակության իրավունք ունեցողների մուտքը: Պարետի որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 8-ին, ժամը 00:01-ին: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը: