Թեժ վեճ Ազգային ժողովում. բանավեճը վերածվեց ծեծկռտուքի

Ազգային ժողովի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Միջադեպը սկսվեց այն պահին, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ  քաղաքացիների ահազանգերին ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները տալիս են Թունյանի հեռախոսահամարը, որպեսզի վերջինս լուծի այդ հարցերը։

Էդմոն Մարուքյանն իր ելույթում հակադարձեց Թունյանին, նշելով, որ նման դեպք չի եղել, ելույթի ընթացքում տեղից միջամտեց Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Մարուքյանը պատասխանեց  ՝  «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»: 

Այս պատասխանից հետո վեճ սկսվեց երկու պատգամավորների միջև, որին միացան  նաև կառավարության անդամները։

Թեժ վեճից հետո Արարատ Միրզոյանը հորդորեց վրդովված պատգամավորներին դուրս գալ նիստերի դահլիճից։ Էդմոն Մարուքյանը վերսկսեց իր ելույթը, որի ընթացքում նշեց,  որ որքան էլ փորձեն իրեն հարվածել, սպառնալ, որ վիզը կկտրեն, ինքը միշտ խոսելու է, և անցել են ժամանակները, երբ որևէ պատգամավոր կարող է իրեն նման կերպ պահել: Մարուքյանի խոսքով հեղափոխությունը արվել է նաև նման դեպքերը բացառելու համար։

Այս խոսքերից հետո էլ վեճը թեժացավ։ Արարատ Միրզոյանը ընդմիջում հայտարարեց մինչև ժամը 11-ը, սակայն ընդմիջումը երկարաձգվեց մինչև 14։30։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն