Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 7 գնանկում

Արցախի տեղեկատվական շտաբը հակտնում է, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 7 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 67 դրամ կամ 12.6% և կիտրոն 1կգ՝ 34 դրամ կամ 10.2% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 34 դրամ կամ 5.1%, սոխ 1կգ` 17դրամ կամ 4.8%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%, բենզին 1լ՝ 10 դրամ կամ 3.2%, դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2.9%, հնդկաձավար 1 կգ՝ 6 դրամ կամ 0.8% և ոսպ 1կգ՝ 2 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են բենզին, դիզվառելիք և ադամաթուզ ապրանքային շուկաներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն